TUMO StudiosՀանդիպում Հայ Ոսկերիչների Միության (AJA) հետ՝ նվիրված զարդերի դիզայնին և միջազգային մրցույթներում հաջողության հասնելու ուղուն։ Հանդիպման ընթացքում AJA Design Competition 2026-ի հաղթողներ Եվգենյա Կասպարովան և Սերգեյ Խալապյանը կպատմեն իրենց ստեղծագործական փորձի մասին՝ գաղափարից մինչև GemGenève ցուցահանդեսում ներկայանալը։ Կներկայացվեն նաև մրցույթի նպատակները, մասնակցության պայմաններն ու հնարավորությունները հայ դիզայներների համար։ Միջոցառման շրջանակում կցուցադրվեն տարբեր տարիների հաղթողների աշխատանքները՝ Այտեմնիկ Ավետիկյան, Իռեն Իսահակյան, Վլադիմիր Մանուկյան, Կարեն Հովհաննիսյան, Եվգենյա Կասպարովա և Սերգեյ Խալապյան։ Լեզուն՝ հայերեն։ Մասնակցությունը նախնական գրանցումով (հղումը սկզբնաղբյուրի bio բաժնում)։