Սաֆարյան հայքինգ տուրԿուղևորվենք դեպի Արագած լեռ՝ հաղթահարելու Հարավային գագաթը (3887.8 մ): Քայլարշավը սկսելու ենք Քարի լճի մոտից, իսկ երթուղու հիմնական մասն անցնելու ենք ձնադաշտերով։ Գագաթից տեսարան է բացվում դեպի Արագածի խառնարանը և մյուս գագաթները։ Տեխնիկական տվյալներ՝ - Քայլարշավի երկարությունը՝ 11 կմ - Հարաբերական բարձրությունը՝ 680 մ - Քայլարշավային փայտերը պարտադիր են Անհրաժեշտ պարագաներ՝ ուսապարկ, շարժումը չկաշկանդող հագուստ, ամուր սպորտային կոշիկներ, փոխնորդ կոշիկներ և գուլպաներ (պարտադիր), արևապաշտպան միջոցներ, անձրևապաշտպան թիկնոց, տաք հագուստ (գլխարկ, ձեռնոց, բաֆ), սնունդ և ջուր, անհատական դեղատուփ: Գրանցման համար անհրաժեշտ է զանգահարել 093609000, 077777173 կամ գրել ֆեյսբուքյան էջին: Գրանցումը հաստատվում է փոխանցումից հետո: Վճարման տվյալներ՝ Տաթևիկ Սաֆարյան 5220651016407580 (AraratBank) Փոխանցման նպատակում նշեք անուն-ազգանունը և ուղղությունը, իսկ կտրոնն ուղարկեք մեր էջին: Մասնակցության համար անհրաժեշտ է նաև լրացնել համաձայնագիրը՝ https://forms.gle/MUYFzrtspoeXs6rE6