:format(webp)/events/7f748e65-df2b-4cd4-beae-b91c5c993cc0/f1d66fa7369d7722cc2303f0c51630f7.jpg)
Հայաստանի պետական ֆիլհարմոնիաՈւթ տարբեր երգչախմբեր միավորվում են մեկ բեմում՝ ներկայացնելու իրենց բազմազան երաժշտական ձեռագիրն ու բնավորությունը։ Երեկոյի առանցքային իրադարձությունը նորվեգացի կոմպոզիտոր Ola Gjeilo-ի Sunrise Mass ստեղծագործությունն է, որը կհնչի բոլոր երգչախմբերի և նվագախմբի միացյալ կատարմամբ։ Մասնակիցներ՝ • Bari Choir • The Churchhella Singers (Վրաստան) • Sprezzatura Ensemble • Female Composers Choir • Pashtet Choir • Домашний Хор • «Լիլլա» վոկալ քառյակ • «Ձայն» երգչախումբ • Կոնսերվատորայի Գյումրու մասնաճյուղի «Կոմիտաս» կամերային նվագախումբ Տոմսերը հասանելի են Ֆիլհարմոնիայի տոմսարկղում (Աբովյան 2) և philharmonia.am կայքում։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 87-75։