Հայաստանի պատմության թանգարանՄիջազգային գիտաժողով՝ նվիրված Մեծ հայրենադարձության 80-ամյակին: Եռօրյա ծրագիրը ներառում է զեկույցներ և քննարկումներ 1946–1948 թթ. ներգաղթի սոցիալական, մշակութային և պատմական շերտերի վերաբերյալ: Գիտաժողովի թեմաներն են. • Թանգարանային հավաքածուների նորովի բացահայտում • Հայրենադարձների ինտեգրումը և առօրեականությունը Խորհրդային Հայաստանում • Բանավոր պատմություններ և հիշողության ժառանգություն • Հայրենադարձության գործընթացները հետխորհրդային շրջանում և սիրիահայերի փորձառությունը • Մշակութային ժառանգության և արվեստի նմուշների հայրենադարձում Հուլիսի 2-ին, ժամը 18:00-ին տեղի կունենա թեմատիկ ցուցադրության բացում: Գիտաժողովի մուտքն ազատ է: