Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիաՆաև հրապարակել են TUMO StudiosՀայ-վրացական մշակութային երկխոսության ամենամյա Re-Lentus ծրագիրն այս տարի միավորում է կին արվեստագետների, դիզայներների և ճարտարապետների։ Հանդիպումը նվիրված է դիզայնին և այն միջոցներին, որոնցով մենք ձևավորում, բնակեցնում և վերաիմաստավորում ենք մեր միջավայրը։ Մասնակիցներ՝ • Tika Shelia և Ano Jishkariani (Around the Studio) • Nana Zaalishvili • Irine Lomadze Վրաստանից ժամանած մասնակիցները կներկայացնեն իրենց փորձը ճարտարապետության, առարկայական դիզայնի, նյութերի ուսումնասիրության և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում։ Միջոցառման լեզուն՝ անգլերեն։