:format(webp)/events/73a73ee7-c009-43b7-926d-28f66b356990/0f02043efd0f56572556152659565991.jpg)
Միացեք Տավուշի անտառներով քայլարշավին՝ աջակցելու «Խարույկ» ամառային դպրոցի իրականացմանը: Երթուղին անցնում է Պարզ լճից դեպի Գոշավանք: Երթուղու երկարությունը՝ մոտ 13 կմ Մակարդակ՝ հեշտ Ծրագրում նաև պատմական շրջայց Գոշավանքում, ազգային երգ ու պար: Արժեքը ներառում է տեղափոխում և ուղեկցորդի ծառայություններ: Անհրաժեշտ պարագաներ՝ — Հարմարավետ հագուստ և կոշիկներ — Թեթև սնունդ (2 անգամվա համար) — Առնվազն 1.5 լ ջուր — Արևապաշտպան և անձրևապաշտպան միջոցներ Հանդիպման վայրը՝ Երիտասարդական մետրոյի այգի: Գրանցվելու կամ չեղարկելու համար մինչև հուլիսի 10-ը, ժամը 12:00, զանգահարել 096883151 կամ 093771586 հեռախոսահամարներով: Վճարումը հնարավոր է կանխիկ կամ փոխանցումով (AMD):