:format(webp)/events/6c423ca1-dc85-42ff-8b14-040aa78cd2a2/553ec201449332a048972aae8b69c80b.jpg)
Armenian GeographicՄիացեք սապբորդինգի տուրին Ազատի ջրամբարում։ Լողալ իմանալը պարտադիր չէ. բոլոր մասնակիցները կանցնեն հրահանգավորում, որից հետո կփորձեն ինքնուրույն սապ քշել: Արժեքի մեջ ներառված է տրանսպորտը, հրահանգչի ծառայությունը, սապերի և փրկարարական բաճկոնների վարձույթը, ջրակայուն պայուսակը, հյուրասիրությունը և լուսանկարահանումը: Անհրաժեշտ պարագաներ՝ — Թեթև սնունդ և ջուր — Արևային ակնոց, գլխարկ և արևապաշտպան քսուք — Սպորտային հագուստ և փոխնորդ շորեր ու կոշիկներ Հանդիպման վայրը՝ Մաշտոց-Արամի խաչմերուկ (Մաշտոցի 22)։ Խումբ 1. 09:30 – 15:00 Խումբ 2. 13:30 – 18:30 Գրանցման համար զանգահարել 043 00 5165 հեռախոսահամարով (10:00-18:30) կամ գրել Armenian Geographic-ի ֆեյսբուքյան էջին: Տեղը հաստատվում է InecoBank-ի 2052 0222 1888 1001 հաշվեհամարին (ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ) փոխանցում կատարելուց և անդորրագիրն ուղարկելուց հետո: Չեղարկման դեպքում գումարը վերադարձվում է միայն նախորդ օրվա մինչև ժամը 12:00-ն տեղեկացնելիս: