Վերելք Արագածի ամենամատչելի, բայց տպավորիչ գագաթը Lavash Tour-ի հետ։ Քարի լճից սկսվող արշավի ընթացքում մեր թիկունքում կլինեն Արարատն ու լիճը, իսկ գագաթից կբացվի Արագածի խառնարանի տեսարանը։ Լավ տեսանելիության դեպքում կարելի է տեսնել նաև Արա լեռը, Հատիսը և Աժդահակը։ Բնութագիր՝ • Երկարությունը՝ 12 կմ • Բարձրությունը՝ 3887 մետր • Հարաբերական բարձրությունը՝ 700 մետր Անհրաժեշտ է՝ • Տաք հագուստ (պարտադիր է, գագաթին ձմեռ է) • Արշավային կամ սպորտային հարմարավետ հանդերձանք • Արևապաշտպան և անձրևապաշտպան միջոցներ • Ջուր և թեթև սնունդ մեկ օրվա համար • Լապտեր և power bank Գրանցման համար զանգահարել +37493291989 կամ գրել Lavash Tour-ի էջին։ Վճարումը կատարվում է 2052122210841001 հաշվեհամարին (INECO BANK/ ԼԱՎԱՇ ՏՈՒՐ ՍՊԸ)։ Չեղարկումը հնարավոր է մինչև հուլիսի 10-ը, ժամը 12:00: