:format(webp)/events/6084eb97-b881-4f02-9ca9-8b33a7eef49a/5f42aaa005e0709c22246dcdc9567746.jpg)
Վերելքը սկսելու ենք Քարի լճից (3200 մ)։ Նախ կբարձրանանք Արևմտյան գագաթ (3995 մ), այնուհետև կիջնենք մինչև թամբ ու կշարունակենք ճանապարհը դեպի Հարավային գագաթ (3887 մ)։ Երթուղու երկարությունը՝ 12 կմ Հարաբերական բարձրություն՝ 800 մ Անհրաժեշտ պարագաներ՝ արշավային ուսապարկ, արևային ակնոց և քսուք, գլխարկ, տաք հագուստ, անձրևանոց, լապտեր, անձնական դեղատուփ, մեկօրյա սնունդ և ջուր (առնվազն 1,5 լ)։ Հագուստը պետք է լինի սպորտային և հարմարավետ, կոշիկները՝ ամուր տակդիրով, ցանկալի է ունենալ նաև պահեստային զույգ։ Գրանցման համար՝ 1. Զանգահարել 043 00 51 65 հեռախոսահամարով (10:00-18:30) կամ գրել Armenian Geographic-ի ֆեյսբուքյան էջին: 2. Առաջին անգամ միանալու դեպքում լրացնել հայտը՝ https://bit.ly/3Yhra9b 3. Փոխանցել գումարը InecoBank-ի հաշվեհամարին (2052 0222 1888 1001, Armgeo LLC)՝ նշելով անուն, ազգանուն կամ հեռախոսահամար: 4. Ուղարկել վճարման կտրոնի լուսապատճենը Armenian Geographic-ի ֆեյսբուքյան էջին: Չեղարկման դեպքում գումարը վերադարձվում է միայն արշավից մեկ օր առաջ մինչև ժամը 12:00-ն տեղեկացնելու դեպքում: Հանդիպման վայրը՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակ: