North Peak Mountain ClubՎերելք դեպի Գեղամա լեռների չորս գագաթները՝ Ակնասար (3258մ), Նարինե (3200մ), Շամփրասար (3259մ) և Շուշան (3200մ)։ Երթուղին սկսվելու է Ակնա լճի մոտից (3032մ), որտեղ հասնելու ենք բեռնատարով՝ Սևաբերդ գյուղից։ Երթուղու երկարությունը՝ 10 կմ Հարաբերական բարձրությունը՝ 800 մ Բարդությունը՝ միջին Անհրաժեշտ պարագաներ. արշավային կոշիկներ և հագուստ (նաև տաք և փոխնորդ), անձրևապաշտպան թիկնոց, քամուց պաշտպանող բաճկոն, ուսապարկ, ձեռնափայտեր, արևապաշտպան միջոցներ, լապտեր, անհատական դեղատուփ, մեկ օրվա սնունդ և ջուր (առնվազն 1.5 լ)։ Վճարումը կարող եք կատարել Inecobank-ի քարտին (4578 8900 0444 4541, NAREK ANTONYAN) կամ Idram-ով (862140093)։ Գրանցման և հարցերի համար՝ +374 77 981616։