:format(webp)/events/493430cc-71e6-4e29-a5f3-9ea5670d713e/36863b4dea1881746bf66aa9ee10c768.jpg)
Armenian GeographicՈչ սովորական ժամի վերելք Աարեգունի լեռնաշղթայի Եղնասար լեռ (2599 մ)՝ Սևանա լճի մայրամուտը գագաթից տեսնելու նպատակով։ Երթուղին կսկսենք Սեմյոնովկա գյուղից, կհասնենք գագաթ, որտեղից բացվում է տեսարան դեպի Գեղամա լեռների հրաբխային կոները, այնուհետև կիջնենք Կակաչ լճի մոտով դեպի Ծովագյուղ։ Երթուղու երկարությունը՝ 12 կմ Հարաբերական բարձրություն՝ 500 մ Անհրաժեշտ պարագաներ՝ ուսապարկ, արշավային փայտեր, մեկօրյա սնունդ և ջուր (առնվազն 1,5 լ), անձնական դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, գլխի լապտեր, անձրևանոց, արևապաշտպան քսուք, գամաշներ։ Հագուստը պետք է լինի սպորտային և հարմարավետ, կոշիկները՝ ամուր տակդիրով արշավային կամ սպորտային։ Ցանկալի է ունենալ պահեստային կոշիկ։ Գրանցման համար՝ 1. Զանգահարել 043 00 5165 հեռախոսահամարով կամ գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին: 2. Առաջին անգամ մասնակցելու դեպքում լրացնել հայտը՝ https://bit.ly/3Yhra9b 3. Փոխանցել գումարը Armgeo ՍՊԸ-ի հաշվեհամարին (InecoBank)՝ 2052 0222 1888 1001, նշելով անունը կամ հեռախոսահամարը: 4. Վճարման կտրոնի նկարն ուղարկել Armenian Geographic էջին: