:format(webp)/events/3e40dfc7-6c6b-4931-9d77-32f1ee6916dd/6db8bea575be5a30fbc2de8af7cb32b8.jpg)
Սթրիթ ֆուտբոլի առաջնությունը Գավառում է: Խաղերը կանցկացվեն 3v3 ֆորմատով, յուրաքանչյուր թիմում՝ 3-4 մասնակից: Տարիքային խմբեր և ժամանակացույց. Մ-12 (2014-2017թթ. ծնվածներ, աղջիկները՝ նաև 2013թ.) Գրանցում՝ 10:00, Մեկնարկ՝ 11:00 Մ-15 (2011-2013թթ. ծնվածներ, աղջիկները՝ նաև 2010թ.) Գրանցում՝ 13:00, Մեկնարկ՝ 14:00 16+ (2009թ. և բարձր) Գրանցում՝ 16:00, Մեկնարկ՝ 17:00 Գրանցումը և վճարումը կատարվում են միայն տեղում՝ նշված ժամերին: Նախնական գրանցում չկա: Մասնակցության վճարը 1.000 դրամ է յուրաքանչյուր խաղացողի համար: Վճարումը կատարվում է բացառապես Idram կամ Idram Junior հավելվածներով՝ յուրաքանչյուր մասնակից պետք է վճարի իր անձնական հաշվից: Բոլոր տարիքային խմբերի հաղթող թիմերը կմասնակցեն հոկտեմբերի 3-ին Երևանում կայանալիք «Մեծ Եզրափակչին»: Հարցերի դեպքում զանգահարել +374 93 238913 (10:00-21:00):