:format(webp)/events/31aa0fa2-0c89-4aaa-a7aa-ca659787d8a9/e3ab73b958b4944e31cdd83f4046ffcb.jpg)
Ժամանակակից արվեստի ինստիտուտԼիլիթ Մարտիրոսյանի անհատական ցուցահանդեսը ներկայացնում է չորս հողային տարածական ինստալացիա, որոնք միասին կազմում են ամբողջական իմերսիվ ցուցադրություն։ Օգտագործելով պարզ ու շոշափելի նյութեր՝ հող և բուրդ, արվեստագետը ձգտում է ցուցահանդեսը վերածել մարմնական փորձառության։ Սա խորհրդածություն է հողի՝ որպես տան, ապահովության և բնական նախնական վիճակի մասին, որի պաշտպանության համար մղվող պատերազմներն ի վերջո հանգեցնում են հենց հողի քայքայմանը։ Համադրող՝ Լիլիթ Գրիգորյան Ցուցահանդեսը բաց է մինչև հուլիսի 31-ը։