Սաֆարյան հայքինգ տուրՅոթօրյա լեռնային արշավ Վրաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկում։ Կանցնենք լեգենդար Մազեռի–Ուշգուլի երթուղին՝ բացահայտելով միջնադարյան սվանական գյուղերը և Մեծ Կովկասի ձյունածածկ գագաթները։ Ծրագիրը՝ • Օր 1. Երևան – Մազեռի • Օր 2. Մազեռի – Մեստիա • Օր 3. Մեստիա – Զվաբիանի • Օր 4. Զվաբիանի – Ադիշի • Օր 5. Ադիշի – Իպրարի • Օր 6. Իպրարի – Ուշգուլի • Օր 7. Արևածագ Լաղնուարի լեռան գագաթին (3000 մ) և վերադարձ Երթուղին նախատեսված է միջին ֆիզիկական պատրաստվածություն ունեցող մասնակիցների համար։ Խումբը սահմանափակ է՝ 4–9 հոգի։ Արժեքը ներառում է՝ • Տրանսպորտ (Երևան–Մազեռի–Մեստիա–Երևան) • 6 գիշերակաց հյուրատներում • 6 նախաճաշ և 6 ընթրիք • 2 լեռնային ուղեկցորդ Անհրաժեշտ պարագաներ՝ ուսապարկ, լեռնային կոշիկներ, տերմո հագուստ, անջրանցիկ բաճկոն, քայլարշավային փայտեր, լապտեր, արևապաշտպան միջոցներ, անձնական դեղատուփ և թերմոս։ Լրացուցիչ ծախսեր՝ ապահովագրություն (պարտադիր), Ուշգուլի–Մեստիա տրանսֆեր (40 լարի), գետանցում ձիով (40 լարի), թանգարանների և «DEDE» ֆիլմի տոմսեր։ Գրանցման համար զանգահարել 093 609 000 կամ 077 777 173: