:format(webp)/events/2d7ef8d3-5cc4-4b44-adff-8d12ea646d77/7aa5ee22d03dc9413a7fb40d8923d582.jpg)
Առաջարկում ենք միասին սապել Ազատի ջրամբարում։ Լողալ իմանալը պարտադիր չէ. մասնակիցները կանցնեն հրահանգավորում, որից հետո կփորձեն ինքնուրույն սապ քշել։ Հանդիպման վայրը՝ Մաշտոցի 22 (Մաշտոց-Արամի խաչմերուկ) Խումբ 1 — 06:15–10:30 (11 000 դրամ) Խումբ 2 — 09:00–15:00 (15 000 դրամ) Արժեքի մեջ ներառված է՝ տրանսպորտ, հրահանգիչ, սապերի և փրկարարական բաճկոնների վարձույթ, ջրակայուն պայուսակ, հյուրասիրություն, ֆոտո և վիդեո նկարահանում։ Անհրաժեշտ է ունենալ՝ — Թեթև սնունդ և ջուր — Արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք) — Սպորտային հագուստ, փոխնորդ շորեր և կոշիկներ Գրանցման համար զանգահարել 043 00 5165 (10:00-18:30) կամ գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին: Վճարումը կատարվում է փոխանցումով (ARMGEO LLC, InecoBank, 2052 0222 1888 1001): Գրանցումը հաստատվում է անդորրագիրն ուղարկելուց հետո: Հրաժարվել կարելի է մինչև նախորդ օրվա 12:00-ն: