:format(webp)/events/1e6f261f-c2d6-4735-988a-f505af21f3cd/e96f697f15cb30deb0bf05a232567175.jpg)
Հովհաննես Թումանյանի թանգարանՀովհաննես Թումանյանի թանգարանը մեկնարկում է «Բզեզի դպրոց» ամենամյա ամառային ճամբարը 7-12 տարեկան երեխաների համար։ Ծրագրում՝ - Թումանյանի հեղինակած հայրենագիտական խաղեր - Գիր, գրի պատմություն և ձեռագրարվեստ - Հայկական ժողովրդական երգ ու պար - Ֆիլմերի դիտում-քննարկում և հեքիաթի ընթերցում - Նկարչություն, տիկնիկագործություն և կավագործություն - Հանդիպումներ մշակույթի գործիչների հետ - Էքսկուրսիաներ և զբոսանքներ - Առողջ ապրելակերպի և առաջին բուժօգնության դասեր - Աշխատանք հոգեբանի հետ Ճամբարն անցկացվում է երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 11:00-ից 14:30-ը: Գրանցման համար անհրաժեշտ է լրացնել հղումը կազմակերպչի ինստագրամյան էջի կենսագրականում: