:format(webp)/events/1157ec28-56a7-4ba5-a15f-f6204c913cad/85ea7c90ea53b243580297deffbaabda.jpg)
Տոմսերը գնելուց հետո խնդրում ենք կապվել մեզ հետ՝ 060-276-000, քանի որ գնված տոմսերով կարող եք գնալ Ձեր նախընտրած օրը՝ նախնական հաստատմամբ: Սիլվա Կապուտիկյանի բնակարանը մայրաքաղաք Երևանի գրական-մշակութային կենտրոններից է։ Բանաստեղծուհու կտակի համաձայն տունն այսօր շարունակում է ապրել իր կենդանության օրոք ձևավորված ավանդույթներով՝ գրական ընթերցումներ, երաժշտական երեկոներ, թեյախմություն Վանի ինքնաեռի շուրջ, ջերմ ու մշակութային միջավայր։ Թանգարանն առաջարկում է կրթական ծրագրեր, գրական ու մշակութային միջոցառումներ։ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ է։