:format(webp)/events/09511adf-11e6-4654-b336-985aa529b6c0/b5312c2ecd55dcd6ab4729fcef5ad8cb.jpg)
Արշավ Արագածի բարձրալեռնային լճերով։ Գեղաձոր գյուղից բեռնատարով կբարձրանանք Ռապի լիճ (3000 մ), որտեղից բացվում է տպավորիչ տեսարան դեպի Արագածի հյուսիսային պատը։ Այնուհետև կքայլենք դեպի Հայաստանի ամենաբարձր գագաթի տակ գտնվող Մթնալիճ (3500 մ) և Աստղկան լիճ։ Երթուղու երկարությունը՝ 10 կմ Հարաբերական բարձրություն՝ 500 մ Անհրաժեշտ պարագաներ՝ Ուսապարկ, արշավային կոշիկներ (+1 զույգ փոխնորդ), տաք հագուստ, անձրևանոց, գլխարկ, արևապաշտպան քսուք և ակնոց, գլխի լապտեր, անձնական դեղատուփ, մեկ օրվա սնունդ և ջուր (առնվազն 1,5 լ)։ Գրանցման համար զանգահարել +374 43 00 5165 հեռախոսահամարով կամ գրել Armenian Geographic-ի ֆեյսբուքյան էջին։ Առաջին անգամ միանալու դեպքում անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկը՝ https://bit.ly/3Yhra9b: Վճարումը կատարվում է փոխանցումով՝ Armgeo LLC (InecoBank), 2052 0222 1888 1001: Նշեք ձեր անունն ու հեռախոսահամարը, իսկ անդորրագիրն ուղարկեք Facebook-ի հաղորդագրությամբ։ Հանդիպման վայրը՝ Մարտիրոս Սարյանի պուրակ։ Խնդրում ենք գալ 10 րոպե շուտ, տրանսպորտը ուշացողներին չի սպասում։