Aktiv UpՈւղևորվում ենք Տավուշի մարզ՝ բացահայտելու Դիմաց լեռան տեսարաններն ու Թաքնված ջրվեժը: Երթուղու տվյալներ. • Երկարությունը՝ 18 կմ • Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ • Բարդությունը՝ միջինից բարդ Արժեքը ներառում է տրանսպորտը և ուղեկցորդների ծառայությունը: Անհրաժեշտ պարագաներ. Հարմարավետ կոշիկներ ու հագուստ, արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, կրեմ), անձրևապաշտպան միջոցներ, մեկ օրվա սնունդ և ջուր: Գրանցումից հրաժարվելու դեպքում գումարը վերադարձվում է միայն մինչև արշավի նախորդ օրը ժամը 10:00-ն: Մանրամասների և գրանցման համար զանգահարել +374 94 807 615 հեռախոսահամարին: