:format(webp)/films/36ec70f7-0b94-4a48-a740-76c656c4d5d5/d6ac65d2d1ab1571dd632c1c09c0e235.jpg)
Երևանը կրկին կհյուրընկալի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 🎬 Հուլիսի 12–19-ը Երևանը կրկին կդառնա միջազգային կինոյի կարևոր կենտրոն՝ հյուրընկալելով արդեն 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Այս տարի փառատոնին ներկայացվել է շուրջ 600 հայտ՝ աշխարհի 90 երկրից, որոնցից ընտրվել է 90 ֆիլմ՝ 40 երկրից։ Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Փառատոնին ընդառաջ Կինոյի տանը կայացել է մամուլի ասուլիս՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանի, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի, փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի, ինչպես նաև միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանի մասնակցությամբ։ Փառատոնի բացումը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ Թամարա Ստեփանյանի հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությամբ։ Այս տարվա պատվավոր հյուրն է ֆրանսահայ անվանի դերասան Սիմոն Աբգարյանը, իսկ միջազգային և տարածաշրջանային մրցութային ծրագրերի ժյուրիները կգլխավորեն ժամանակակից կինոյի ճանաչված ներկայացուցիչներ՝ Ջեսիկա Հաուսներն ու Մահմուդ Քալարին։ @goldenapricotiff
No showtimes on this date