:format(webp)/films/226041c4-12a8-4362-9801-1d6776447e7e/b95c3b1bbc1242e3f362e31b299ffb15.jpg)
ԾԻՐԱՆԻ ԱՅԳԻՆԵՐ
«Ծիրանի այգիներ»-ը 2016 թվականին նկարահանված լիամետրաժ ֆիլմ է՝ իրանցի ռեժիսոր Փուրիա Հեյդարի Ուրեհի կողմից։ Ֆիլմը պատմում է Արամի՝ ԱՄՆ-ում բնակվող տրանս իրանահայի մասին, որը վերադառնում է տարածաշրջան՝ իր հայ ընկերուհուն ամուսնության առաջարկություն անելու և Իրանում գենդերը հաստատող վիրահատություն անցնելու նպատակով։ 2026 թվականին լրանում է «Ծիրանի այգիներ» ֆիլմի 10-ամյակը։ Ֆիլմն ի սկզբանե ստացել էր աջակցություն հայկական կինոկազմակերպությունների կողմից, սակայն 2017 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը չեղարկել է դրա ցուցադրությունը։ Այդ տարիների ընթացքում «Ծիրանի այգիներ»-ը ցուցադրվել է աշխարհի գրեթե հարյուր կինոփառատոններում։ Սա Հայաստանում նկարահանված առաջին ֆիլմն է, որում ներկայացված է տրանսմասկուլին կերպար, և այն մինչ օրս շարունակում է եզակի մնալ տարածաշրջանի կինոյում։ Այս տարի ֆիլմը վերադառնում է Հայաստան։ Հեղինակի մասին Փուրիա Հեյդարի Ուրեհը կինոպրոդյուսեր և ռեժիսոր է։ Նա նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, երաժշտական տեսահոլովակներ և գովազդային հոլովակներ, ինչպես նաև 2015 թվականին՝ իրանական կինոյի աստղ Գոհար Խեյրանդիշի մասին վավերագրական ֆիլմը, 2020 թվականին՝ «Դեպքից հետո» (After the Incident) դրամատիկ ֆիլմը: Ներկայումս հեռարձակվում է նրա «Միակողմանի տոմս» (One Way Ticket) հեռուստասերիալը։ Ռեժիսորը կմիանա մեզ ֆիլմի ցուցադրությանը՝ սեպտեմբերի 16-ին՝ չորեքշաբթի, ժամը 19:00-ին, Ֆեմգրադարանում (Պուշկինի 43/2)։ Ցուցադրությունը կազմակերպում է @kvirklub-ը՝ Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում ստեղծված քվիր կինոյի բաց հասանելիությամբ թվային արխիվը` ՖեմԳրադարանի հետ համատեղ։ Լեզու՝ հայերեն և պարսկերեն, անգլերեն ենթագրերով Տևողությունը՝ 78 րոպե English in comments
Показы
Организатор FemLibraryПоказ полнометражного фильма «Абрикосовые рощи» (2016) и обсуждение с режиссером Пурией Хейдари Урехом. Фильм рассказывает об Араме — ирано-армянском транс-мужчине, живущем в США, который возвращается в регион, чтобы сделать предложение своей армянской девушке и пройти операцию по подтверждению гендера в Иране. Это первый снятый в Армении фильм с трансмаскулинным персонажем. Язык: армянский и персидский с английскими субтитрами Продолжительность: 78 минут
:format(webp)/films/226041c4-12a8-4362-9801-1d6776447e7e/b95c3b1bbc1242e3f362e31b299ffb15.jpg)