Կոլեկտիվ թարգմանություն․ «Ինչպես գողանալ գրքեր» / Դեյվիդ Հորվից Օգոստոսի 8 | 14:00–21:00 Հանրապետության 32 Մեկօրյա կոլեկտիվ թարգմանության միջոցառում՝ :DDD Kunst House-ի, Rambalkoshe-ի, Գրականության և արվեստի թանգարանի և Edition Taube-ի համագործակցությամբ: Միացե՛ք Դեյվիդ Հորվիցի «Ինչպես գողանալ գրքեր» գրքի բաց թարգմանությանը։ Գիրքը հրատարակվել է Edition Taube-ի կողմից՝ միջազգային թարգմանական նախագծի շրջանակում։ Օրվա ընթացքում մասնակիցները կարող են ցանկացած պահին միանալ և թարգմանել մեկ կարճ նախադասություն։ Ձեռագիր թարգմանությունները կհավաքվեն և կդառնան հաջորդ տարի նախատեսվող հայերեն տպագիր հրատարակության հիմքը։ Գիրքը բաղկացած է 80 կարճ հրահանգներից, որոնք խաղային ձևով անդրադառնում են սեփականության, հրատարակության, գիտելիքի հասանելիության և գրքերի շրջանառության թեմաներին։ Հայերեն հրատարակությունը կազմակերպվում է :DDD Kunst House-ի կողմից՝ որպես անկախ, ինքնաֆինանսավորվող նախաձեռնություն։ Բոլոր նվիրատվությունները կուղղվեն գրքի հայերեն տպագրությանը։ Թարգմանական փորձ ունենալը պարտադիր չէ։ 📩 Գրանցում՝ [email protected]